Լուրեր

Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում երթևեկության կազմակերպումը կփոփոխվի

Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ և 17-րդ փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց արդյունքում նշված փողոցներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցում՝ Ծարավ Աղբյուրի փողոցից դեպի Ֆանարջյան փողոց, իսկ Քանաքեռի 17-րդ փողոցում՝ Ֆանարջյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուրի փողոց ուղղություններով:

Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button