Գրող, լրագրող Արփի Ոսկանյանը ասում է, որ եթե մարդ ցանկություն չի ունենում զբաղվել իր երեխայի հետ, ապա երեխան կարող է անվերջ նստել համակարգչի կամ սմարթֆոնի դիմաց: Արփին սա գիտի սեփական երեխայի օրինակով:
Արփի Ոսկանյանը սահմանափակումներ, իհարկե, մտցնում է. առանց այդ սահմանափակումների չի պատկերացնում, թե ինչպես կարելի է կառավարել համակարգչի դիմաց անցկացվելիք ժամանակը: Կա՛ ժամանակ համակարգչի համար, ինչպես նաև կա՛ ժամանակ գիրք կարդալու և դաս սովորելու համար: