Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Բուխարեստում հաղթանակ տարավ արագ և կայծակնային շախմատի մրցաշարում: Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը հավասար միավորներ էին հավաքել, բայց լրացուցիչ երկու պարտիաներից մեկն ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում Արոնյանը հաղթեց՝ դառնալով մրցաշարի հաղթող։
Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: