Զբոսաշրջիկներն իրենց անվտանգ են զգում Հայաստանում

Հայաստանի և Շվեյցարիայի բնակիչները գիշերային ժամերին իրենց անվտանգ են զգում փողոցներում: Այդ են վկայում ամերիկյան հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի՝ Gallup-ի «Օրենք և կարգ 2019» (Law and Order Index 2019) հարցման արդյունքները:
Կազմակերպության աշխատակիցների այն հարցին, թե արդյոք իրենց անվտանգ են զգում գիշերային ժամերին՝ մասնակիցների 89%-ը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեյցարիայում դրական պատասխան են տվել:
Ըդհանուր առմամբ Հայաստանը հարցման արդյունքում 85 միավոր է հավաքել՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը ։
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև հետևյալ հարցերին․ վստահո՞ւմ են արդյոք ոստիկաններին, անվտա՞նգ են զգում իրենց՝ գիշերային ժամերին միայնակ զբոսնելիս, արդյոք վերջին 12 ամսում նրանցից գումար կամ գույք են գողացել, և արդյո՞ք նրանք ենթարկվել են հարձակման կամ թալանի:
Այսպես, ընդհանուր վարկանիշում Հայաստանն առավել առաջատար դիրքում է, քան Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Բելգիան և այլ երկրներ: Վարկանիշային սանդղակում առաջատարը Սինգապուրն է՝ 97 միավորով։Ամենավատ վիճակում հայտնվել է Աֆղանստանը, որը հավաքել է 38 միավոր:
Մեր հարևան երկրներից Վրաստանն ստացել է 86, իսկ Ադրբեջանը 89 միավոր: