Լուրեր

Այսօր բարության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է: 1998 թվականի այս օրը Տոկիոյում տեղի ունեցավ Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցեցին Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ շուտով նրանց միացան նաև այլ երկրներ: Իսկ օրվա խորհրդանիշը դարձավ բաց սիրտը, որը նկարեց ֆրանսիացի նկարիչ Օրելը:

Գիտնականները պնդում են՝ որքան շատ ենք բարի գործեր անում, այնքան ավելի երջանիկ ենք մեզ զգում, դառնում ենք լավատես ու կենսուրախ: Ասում են նույնիսկ, որ բարի արարքներ գործող մարդիկ նաև ավելի քիչ են հիվանդանում ու ապրում են շատ ավելի երկար:

Ցուցադրել ավելի
Back to top button