Լուրեր

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում հայկական սպորտի զարգացմանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փարիզում հայ համայնքի հետ հանդիպմանը եկել էր նաև Յուրի Ջորկաեֆը, ով պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում»:

Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցում էր նոյեմբերի 12-13-ը անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում կայացել է կրթության նախարարների բարձրաստիճան հանդիպում, որին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հրավերով մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button