Հարց-Կրթական ոլորտի բարեփոխումները երկարատև ընթացք են ենթադրում: Իսկ ինչպե՞ս օգնել այսօ՛ր ավագ դպրոցում սովորող աշակերտին, այսօ՛ր աշխատող ուսուցչին:
Լուսինե Խառատյան-Ինձ թվում է(կարող է մի քիչ վախենալու բան եմ ասում) կարելի է ազատություն տալ ուսուցչին, որ ինքն ընտրի այն մեթոդը, ձևը, որով կարող է աշխատել երեխայի հետ, փորձի, փորձարկի ու ստանա արդյունք: Երբ շատ ենք վերահսկում ուսուցչին, նա ստեղծագործության տարածք չի ունենում գրեթե, իսկ կրթությունը արտադրություն չէ, որ դակում ես, ու արտադրանքը դուրս է գալիս: Եթե այսօր արագ լուծումներից ենք խոսում, ես կգերադասեի ավելի մեծ ազատություն տալ այն մարդկանց, ովքեր աշխատում են երեխաների հետ…
Հարց-Գայանե, ու՞մ խորհուրդ կտայիք ընտրել ակտուարի մասնագիտությունը և ու՞մ՝ ո՛չ մի դեպքում չընտրել:
Գայանե Արսենյան-Ակտուարի մասնագիտությունը պհանջում է ջանք, կամք և եռանդ: Ես կարծում եմ, այս մասնագետը դառնալ կարող են այն մարդիկ, ովքեր ունեն այս երեք որակները: Եթե նույնիսկ այսօր դպրոցում Ձեր մաթեմատիկան, ֆիզիկան կամ անգլերենը թույլ է, անհնար չէ՛ դրանք ուժեղացնել: Դա աշխատատար է, բայց՝ հնարավոր: Այնպես որ, այս մասնագիտության դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ուզու՛մ են դառնալ ակտուար: