Նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ի հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4 աստիճանով:
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ժողովուրդ ջան այս արև օրերը վայելելու ենք ևս 10 օր։ Բայց արդեն հեչ հետաքրքիր չէ»: