Լուրեր

Հայաստանյան ՏՏ-ն՝ թբիլիսյան Data Fest-ին

Մեկնարկել է Tbilisi Data Fest եռօրյա փառատոնը, որն անցկացվում է նոյեմբերի 14-ից 16-ը: Data Fest-ին մասնակցում է նաև 100 հոգանոց հայկական պատվիրակությունը, որի մեջ ընդգրկված են խոսնակներ Դավիթ Աբգարյանը՝ DISQO-ից, Հրանտ Խաչատրյանը՝ YerevaNN-ից, Անուշ Մարտիրոսյանը՝ krisp-ից, Ռուզաննա Բալդրյանը՝ National SDG Innovation Lab-ից, Էդգար Խաչատրյանը՝ Questrade-ից (Կանադա) և Ռուդոլֆ Երեմյանը Windsor.AI-ից (Վրաստան)։

Այս տար միջոցառմանը մասնակցում է շուրջ 1000 մարդ և 60 խոսնակ՝ ամբողջ աշխարհից։ Data Fest-ի քննարկումների առանցքն այս տարի տվյալագիտությունն ու հարակից ոլորտներն են: Մեր մասնակցիները նույնպես կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով.

«Հայաստանում և Վրաստանում տվյալագիտության տարածման ու զարգացման աշխուժությունը` հատկապես արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ուղղություններով, տարածաշրջանային համագործակցության հույսեր է տալիս, և մեր փառատոնը հիանալի հարթակ է երկու երկրների տվյալագիտական համայնքների միջև կապերը ստեղծելու և ամրացնելու համար»,- նշում է միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ասրիյանցը:

Tbilisi Data Fest փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ միավորում է տվյալների և տվյալագիտության վերլուծաբանների, կիբեռանվտանգության փորձագետների, դիզայներների, լրագրողների, պետական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների:

Ցուցադրել ավելի
Back to top button