Լուրեր

Ամանորյա նվեր Էջմիածնի բնակիչներին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ էջմիածնեցիները տոներին կստատան նվեր՝ գեղեցիկ լուսավորված հրապարակ.

«Այս տարի ամանորյա զարդարանքի հետ միասին էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստատան ևս մեկ նվեր՝ գեղեցիկ լուսավորված հրապարակ: Մրցույթը կայացել է, և աշխատանքները մեկնարկում են:

Այսպես, դեկտեմբերի 30-ին կլուսավորվեն Կոմիտասի անվան հրապարակի շենքերը՝ «Վեոն Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող շենքը, բազմաբնակարան շենքը (գրադարանի շենք), ինչպես նաև Մայր Աթոռը հրապարակից սահմանազատող պարիսպը. ավելի գրագետ և ճիշտ լուսավորություն կապահովվի նաև Կոմիտասի արձանի համար: Այս ամենը, վստահաբար, մեծ գրավչություն կհաղորդի գիշերային Էջմիածնին»,- հայտնել է Գասպարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button