Լուրեր

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան (տեսանյութ)

Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Ալեքսանյանը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն իր համար մեծ պատիվ է։

Նա նշեց, որ պատրաստ է Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը։

«Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին հասնելու համար պետք է առողջ լինի, մեր երեխաներին պետք է ոգեշնչել, ստեղծել նպաստավոր պայմաններ, որ նրանք առողջ ապրելակերպ վարեն ու առողջ սնվեն», — ասաց Արթուր Ալեքսանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button