«Союзмультфильм» ստուդիան հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել «Դե, սպասի՛ր/ Ну, погоди» մուլտֆիլմի նոր սերիաներ: Հայտնի մուլտֆիլմի հերոսներն այս տարի նշեցին իրենց 50-ամյակը:
«Առաջին սերիան կթողարկվի հաջորդ տարվա ամռան սկզբին, որից հետո մենք կունենանք 26 նոր սերիա»,-հայտարարել է «Союзмультфильм» ստուդիայի ներկայացուցիչ Յուլիանա Սլաշեվան:
«Դե, սպասի՛ր» մուլտֆիլմի առաջին սերիան լույս է տեսել 1969 թվականի մայիսի 6-ին: Ռեժիսոր Գենադի Սոկոլսկին նկարահանել է «զրոյական» սերիան հատուկ «Веселая карусель» մուլտֆիլմի համար, որի հիմնական գաղափարը հիմք հանդիսացավ «Դե, սպասի՛ր»-ի առանձին շարքի համար: