Լուրեր

Frozen 2 մուլտֆիլմը ռեկորդ է սահմանել

«The Walt Disney»-ի «Սառցե սիրտը 2» (Frozen 2) մուլտֆիլմն առաջին հանգստյան օրերին Հյուսիսային Ամերիկայում վարձույթից հավաքել է 127 մլն դոլար: Դա մուլտֆիլմի համար ռեկորդային ցուցանիշ է, հատկապես, որ այն էկրաններին է հայտնվել ոչ թե ամռանը, այլ ձմռան ամիսներին։ Այս մասին նշում է «MarketWatch»-ը: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ից ու Կանադայից դուրս մուլտֆիլմը հանգստյան օրերին հավաքել է 350.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը համաշխարհային անիմացիայի պատմության ամենաբարձր դեբյուտային գործիչն է: Այս ցուցանիշը լավագույնն է դարձել նաև «Walt Disney Animation»-ի համար:Մուլտֆիլիմի առաջին մասը մեծ էկրաններ է բարձրացել 6 տարի առաջ: Մեկնարկին՝ առաջին շաբաթվա ընթացքում հավաքել էր 93 մլն ԱՄՆ դոլար, առաջին երեք օրվա ընթացքում 67 մլն ԱՄՆ դոլար: Մուլտֆիլմը ընդհանուր առմամբ հավաքել էր 1 մլրդ 27 մլն դոլար:

Ցուցադրել ավելի
Back to top button