Արհեստ ունեցողը մինչև կեսօր է քաղցած մնում…

(Երևանի հ.1 արհեստագործական ուսումնարանի կարիերայի կենտրոնի պատասխանատու)
Արևիկ Վարդանյան — Ես ուզում եմ կարևորել երեխայի ստեղծագործ հմտությունները, որովհետև հնարավոր է՝ նա կրթության ոլորտում իրեն լավ չի դրսևորում, բայց ստեղծագործական առումով շատ ընդունակ է, շատ լավ հմտություններ ունի: Եվ այս դեպքում արհեստագործական ուսումնարանը հնարավորություն է տալիս նրան առավելագույն ձևով դրսևորվելու տվյալ մասնագիտության մեջ: Իսկ երբ մենք խոչընդոտում ենք, փորձում ենք շեղել դեպի այլ կողմ, հնարավոր է՝ խանգարում ենք նրան ստեղծելու հաջող կարիերա, դառնալու հաջողակ մասնագետ:

(արտադրական ուսուցման վարպետ-խոհարար)
Նվարդ Խաչատրյան-Խոհարարությունն այն մասնագիտությունն է, որը ճաշակ է զարգացնում: Եթե ուսանողը չունենա ներքին ինտելեկտ, ճաշակ, գունային համադրության զգացողություն, շատ դժվար կլինի այդ մասնագիտության մեջ կայանալը: Խոհարարությունը ստեղծագործ մասնագիտություն է: Այս մասնագիտության ընտրության հիմքում պետք է ընկած լինի սերը…
