5 խորհուրդ Սթիվ Ջոբսից հաջողակ լինելու համար

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն առանձնանում էր իր հետաքրքիր մտքերով ու գաղափարներով: Հատկապես այն մտքերով, որոնք վերաբերում էին աշխատանքին: Նա ուներ տարբերվող ու հետաքրքիր մոտեցումներ: Ահա մի քանի ջոբսական խորհուրդ, հաջողակ լինելու համար:
1.Պետք է զբաղվել միայն սիրելի գործով: Արեք այն, ինչ դուր է գալիս ձեզ, և դուք աշխարհը կդարձնեք դեպի լավը:
2.Սկսեք փոքր բաներից, բայց մի դադարեք երազել մեծ բաների մասին: Միաժամանակ շատ գործերով պետք չի զբաղվել: Սկսեք ավելի պարզ գործերից, ապա անցեք դեպի բարդ բաներ:
3.Կենտրոնացեք արդյունք ունենալու վրա, քանի որ մարդիկ գնահատում են ձեզ ըստ վերջնական արդյունքի:
4.Մի վախեցեք անհաջողությունից, սովորեք դասեր քաղել դրանցից:
5.Նախաձեռնող եղեք, միշտ նոր հնարավորություններ փնտրեք: Դժվարը առաջին քայլն է: