Ռադիոլաբ

Թվային սերունդն ու վիրտուալ աշխարհի սպառնալիքները

Ինչպես կյանքում, այնպես էլ համացանցում երեխաներն ավելի հաճախ են հայտնվում խոցելի խմբում։ Եվ խոցելի են համարվում մի քանի պատճառով՝ ոչ միշտ են կարողանում պաշտպանել իրենց, քննադատաբար վերլուծել ստեղծված իրավիճակը, և, ի վերջո, ճիշտ որոշում կայացնել։

Թեև հիմա բազմաթիվ գործիքներ՝ հավելվածներ, խելացի ժամացույցներ են ստեղծվել երեխաների վիրտուալ կյանքին հետամուտ լինելու համար, բայց խնդիրը   լուծված չէ, և համացանցում նավարկելու ընթացքում՝ երեխաների համար միշտ էլ թաքնված վտանգներ կարող են լինել։

Թվային սերնդի համար՝ առանց թվային աշխարհի ապրելը ոչ թե դժվար է, ինչպես ավագ սերնդի դեպքում, այլ՝ գրեթե անհնար։ Ընդ որում՝ վիրտուալ տարածքում թվանշային սերնդի  տարիքային շեմը, ըստ մասնագետների, բավականին իջել է։ Դա կարող է և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ ունենալ ։

Ցուցադրել ավելի
Back to top button