Լուրեր

Սիրիահայ երիտասարդը՝ «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի հաղթող

«Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի արդյունքներով՝ «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Սուսանին: Նա «Ամերիաբանկ»-ի գլխավոր գրաֆիկ դիզայներն է, հիմնադրել է «Chstov» և «Boo Creative» դիզայներական ընկերությունները։ Սիրիահայ երիտասարդին մրցանակը հանձնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը` ընդգծելով, որ Նարեկի պատմությունը կոգևորի շատ երիտասարդների հայրենադարձվել, ավելի լավ ճանաչել Հայաստանը, քանի որ այն մեր միակ հայրենիքն է:

Անվանակարգում Նարեկի հետ մրցել են նաև «VAN ARDI» գինետան գլխավոր մենեջեր Անի Մուրադյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր Անդրանիկ Մոմջյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունն ընդգրկում էր 11 անվանակարգեր, որոնցում մրցում էին երիտասարդ բժիշկները, բնապահպանները, գիտնականները, մարզիկները, գործարարները:

«Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի մրցանակակիրներն են՝

1. Երիտասարդ բժիշկ – Լիլիթ Խաչատրյան,
2. Երիտասարդ բնապահպան – GyumRiver,
3. Երիտասարդ գյուղատնտես – Արամ Վերդյան,
4. Երիտասարդ գիտնական – Մարիա Անտոնոսյան,
5. Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ – Սաղսարա,
6. Հայրենիքի երիտասարդ պաշտպան – Արեն Շախկյան, Հրանտ Սարկիսով, Արգիշտի Ղարդաշյան,
7. Երիտասարդական աշխատող – Լիլիթ Մակարյան,
8. Երիտասարդ մարզիկ – Արթուր Ավետիսյան,
9. Երիտասարդ հայրենադարձ – Նարեկ Սուսանի,
10. Երիտասարդ գործարար – Անի Անտոնյան,
11. Տարվա երիտասարդ – Տիգրան Մալխասյան։

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1051033915248940?xts[0]=68.ARAWIfr1kE_ZtdbeHCBAssMItVqUQ112r-4VrXh-acosdBGqjJY0OiN7ZegoFwAhqkRYJyvPm4zBjQmoBuUOQHmseWuab2EKR7LVTj7Z6NCQKQPB-QDP4gjhZPJzvMHUODHSxmuDZ1baNoTK1uOco4pnsK7e5C4ymjlLtOLxAtPQ5qvYcT_CIw0Hxs4CnlQDgbCTTIGF-zqGtufs0Su3o1_R1YA3uw3e3bVt5lqqN8b9Cb7W9kgXcGRhkiUwgio9vLWWwMD0BWcD9bsB-6IYN19EGu4lNe4fIIvPWGymhCqm6m6v-l7nfD_5U-m-XVrfqLlhuiNOY2x0R6aaQ7juV5gdDQ&tn=-R
Ցուցադրել ավելի
Back to top button