ՌԴ-ի Արմավիր քաղաքի բնակիչ Արսենի Կոմարովը աշխարհում միակ չմշկորդն է, որը ունենալով դաունի համախտանիշ հաջողությունների է հասել սպորտում։
10-ամյա տղան ծնվել է նաև սրտի բնածին արատով, բայց սա խոչընդոտ չի դարձել նրա համար: Հակառակ՝ սապորտը օգնել է նրան հաղթահարել դժվարությունները:
Ծնողների և մարզչի խոսքով՝ մինչև սպորտով զբաղվելը նա դժվարացել է անգամ ամենապարզ շարժումներ կատարել, բայց հիմա անհավանական շարժումներ է անում սառույցի վրա։
Տղան ռաջին անգամ սահադաշտում հայտնվել է 2 տարի առաջ: Պատանի չմշկորդը պատրաստվում է պատանեկան կարգ ստանալ: