Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ ջանքերով սկսել են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը:
Աշխարհի 17 երկրից, առաջինային փուլ անցած 47 տեխնո սթարթափի 80 ներկակացուցիչ 4 օր շարունակ կփորձի իրականություն դարձնել ստարտափ գաղափարը, կամ առաջ կտանի նորաստեղծ ստարտափը։ Այդ 4 օրվա ընթացքում նրանց կօգնեն այն բանախոսները, որոնք տարբեր թեմաներով զեկույցներ կներկայացնեն սկսնակներին։
Այս տարի «ՆերՈւժ»-ի հիմնական ուղղություններն են ֆինանսական, սոցիալական, կառավարման, կրթական, շարժական, ինտերնետային, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, ինչպես նաև առողջապահությունը, ռոբոտաշինությունը, ինժեներական արվեստը ներկայացնող ստարտափները։ Ավարտին կունենանք հաղթողներ, որոնք կստանան դրամաշնորհներ։
Տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտի ապակետրոնացման և մարզային կյանքի աշխուժացման նպատակով Ներուժ ծրագիրն այս օրերին անցկացվում է Դիլիջանի միջազգային դպրոցում։ Գուցե անցկացվեր այլ մարզում, բայց Տավուշի նորարար մարզպետը բաց չի թողնում նորարաներին Տավուշում հյուրընկալելու առիթը։
Ծրագրի ֆինանսավորումն այս տարի տնօրինում է Բարձր տեխնոլոգիական արյունաբերության նախարարությունը և 137 միլիոնի մեծ մասը հատկացվելու է դրամաշնորհներին։