
«Վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում, Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնի և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի Չինարի, Այգեձոր, Չորաթան, Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր, Նավուր, Իծաքար, Չինչին, Վարագավան, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Ծրագրում ընդգրկված է Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված ավելի քան 110 գործազուրկ:
«Վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 25-ին, ավարտը նախատեսված է դեկտեմբերի 20-ին: