Հարց-Հե՞շտ եք շփման մեջ մտնում ձեր տարեկիցների հետ, թե՞ կան շփման խոչընդոտներ․
Սյուզի — Ես շատ դրական եմ շփման մեջ, իմ մութ կողմերը ցույց չեմ տալիս։ Յուրաքանչյուրի հետ պետք է շփվել իր լեզվով։
Սոնա — Շատ դժվար եմ ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ ու ողջ անցյալ տարի չունեի ընկերներ։ Արդեն համակերպվել էի, բայց հիմա ես ունեմ շատ լավ ընկերներ։
Երվանդ — Ես էլ ընկերներ ձեռք բերելու մեջ դժվարանում եմ, ոչ թե չի ստացվում, այլ ավելի շատ չեմ ուզում։ Մարդկանց հետ շփվելուց լավ չեմ, շատ թափանցիկ եմ խոսում։ Շատերը այդ բնավորությանս պատճառով նեղացել ու հեռացել են։