Լուրեր

Տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահություն կսահմանվի

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «2019-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2020-ի հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական բուժհաստատություններում սահմանվելու է հերթապահություն՝ ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հերթապահությունն իրականացվելու է տեղամասային թերապևտի և տեղամասային մանկաբույժի կողմից»:

Ցուցադրել ավելի
Back to top button