2020թ.-ից սկսած` բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ազատ այցելելու սահմանային Նորշեն բնակավայր, որտեղից հստակ երևում է պատմական Անին։
Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող գյուղի մուտքի ռեժիմը փոխվելու է։ Արդյունքում` բոլոր ցանկացողներն ազատ, առանց հատուկ թույլտվության, կկարողանան մտնել գյուղ։ Այս մասին մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Այսօր ես շատ կարևոր առաքելություն ունեմ հայտարարելու, որ հաջորդ տարվանից մարդիկ ազատ կարող են գնալ ու տեսնել Անին։ Կունենանք սահմանային ռեժիմի փոփոխություն»,-նշել է մարզպետը։
Նա շեշտեց, որ սա ՀՀ վարչապետի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի արդյունքն է։
Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Ներկայում սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ։ Այնտեղ լինելու համար անհրաժեշտ է սահմանապահների թույտվությունը։