Լուրեր

«Կոնֆետ. Հայաստանի դրոշը» Երևանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Տաշիր» ընկերությունների խմբի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում այսօր Լոուրենս Ջենկելի «Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը տեղադրվել է «Տաշիր Սթրիթ» առևտրի ցուցասրահում:

2019թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը քանդակը 50 այլ աշխատանքների հետ ցուցադրվել է Փարիզի հայտնի Գևորգ V-ի անունը կրող պողոտայում: Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ այն կոչված էր դառնալու Փարիզի մշակույթի նոր էջի խորհրդանիշ:

«Կոնֆետ. Հայաստանի դրոշը» քանդակը տեղափոխվել է Հայաստան՝ հեղինակի ցանկությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button