Լուրեր
3 ֆիլմ, որոնք պետք է դիտել Ամանորին

Գրինչ
Գրինչը ատում է Սուրբ Ծնունդը, չնայած, որ նա տոնական եղևնու նման կանաչ է։ Բանն այն է, որ շա՜տ վաղուց Կտոգրադի մարդիկ ծաղրել են Գրինչին և տարիներ անց նա պատրաստվում է վրեժ լուծել։

Սուրբ ծննդյան պատմություն
Միշտ ամեն ինչից դժգոհ ծերուկ Սքրուջը չի սիրում տոները հատկապես՝ Սուրբ Ծնունդը։ Բայց այս անգամ նրան են այցելում ամանորյա բարի հոգիները և փոխում նրա հայացքները։

Ամանորյա հնգյակը
Ամանորի գլխավոր նշանը՝ հրաշագործ Սառույցը սկսում է հալվել և սա այն պատճառով, որ երեխաներն ու փոքրիկ շները սկսում են չհավատալ Սուրբ ծննդյան հրաշքին։ Շուն ընկերները մտադիր են փրկել Սուրբ Ծնունդը։
