Լուրեր

Նա մեքենա է վարում 7 տարեկանից. ինչպե՞ս է ավստրալիացի երեխան փրկվել հրդեհից

Ավստրալիայի արևմտյան հատվածում բնակվող 12-ամյա տղան կարողացել է փրկվել  ահագնացող հրդեհից։ Նա տարածքը լքել է մեծ եղբոր մեքենայով։

Երբ կրակը հասավ Ուիթբելթ քաղաքի մատույցներին, 12-ամյա Լյուկ Սթարրոքը  տանը մենակ էր՝ հայրն ու ավագ եղբայրն օգնում էին հրշեջներին։ Եվ երբ կրակը  հասավ իրենց տուն Լյուկը վերցրեց շանն ու եղբոր մեքենայով լքեց տարածքը ։ Դեպքից միայն մեկ ժամ հետո   հրշեջներն ու փրկարարները նկատեցին ճամփեզրին կայանած դեռահասին։ Հայրն ու եղբայրն արդեն իսկ դիմել էին ոստիկանություն՝ նրան գտնելու հույսով։

Լյուկին հայտնաբերած հրշեջներից մեկն ասել է․ «Տիպիկի գյուղական տղա է՝ ճարպիկ և շուտ կողմնորոշվող՝ գիտեր ուր է գնում, չնայած ծխի պատճառով բավական դժվար էր կողմնորոշվել այդ ճանապարհին»։

 Լյուկը, բնականաբար, վախեցել է ստեղծված իրավիճակից, բայց  երբ տեսել է հորն ու եղբորն ամեն ինչ անցել է։ Հայրը ասել է, որ շատ է հպարտանում իր որդով․ «Մենք նրան մեքենա վարել սովորեցրել ենք դեռ 7 տարեկանում, հենց նման դեպքերի համար։ Ես շատ եմ հպարտանում  նրանով։Նա ամեն ինչ ճիշտ է արել, այնպես, ինչպես սովորեցրել ենք»,- պատմել է Լյուկի հայրը։ 

Աղբյուրը՝ BBC

Ցուցադրել ավելի
Back to top button