2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը:)»,-գրել է նա:
Իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները՝ դոլարով արտահայտված, այսպիսին են՝
Հայաստան 4,76 հազար
Վրաստան 4,63 հազար
Ադրբեջան 4,72 հազար