Լուրեր

Կծու կերակուրներ սիրող մարդիկ ավելի երկար են ապրում

23 տարի շարունակ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կծու կերակուրներ սիրողներն ավելի երկար են ապրում: Փորձերին մասնակցել է ավելի քան 16 հազար ամերիկացի:

Կծու կերակուրները նպաստում են ուղեղում սերոտոնի՝ երջանկության հորմոնի արտադրանքին: Հորմոնը օգնում է հաղթահարել սթրեսը, ընկճվածությունը և վատ տրամադրությունը:

Օրինակ՝ կապսաիցինը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը և բարելավում է մարսողությունը, պայքարում է ճարպակալման որոշակի տեսակների դեմ:

Բժիշկները, սակայն, մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց հորդորում են զգույշ լինել և չչարաշահել կծու կերակուրները:

Ցուցադրել ավելի
Back to top button