2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի մասնակիցները կքնեն կարտոնե մահճակալների վրա

Տոկիոյի օլիմպիական ավանի տնօրենի՝ Տակեսի Կիտամիձեի խոսքով կարտոնե մահճակալները փայտից ամուր են և չեն վնասվի անգամ 200 կգ ծանրության դեպքում:
«Բայց, եթե ինչ-որ մեկը պատրաստվում է ցատկոտել դրանց վրա, մահճակալներն անպայման կկոտրվեն»,- հավելել է տնօրենը:
Օլիմպիական ավանում կտեղադրվի 18 հազար մահճակալ, իսկ Պարաօլիմպիադայի ժամանակ կօգտագործվի միայն 8000-ը:
Օլիմպիադայի կազմակերպիչները հաճախ են վերամշակված ալյումին, պլաստմաս և կարտոն օգտագործում:
Մեդալները նույնպես էկոլոգիապես մաքուր կլինեն: Դրանց համար կիրառվող թանկարժեք նյութերը կվերցնեն այն սմարթֆոններից, որոնք Ճապոնիայի բնակիչները հանգանակությամբ հավաքել և տրամադրել են կամզակերպիչներին:Ի դեպ, 6,2 մլն սմարթֆոնից մոտ 32 կգ ոսկի են ստացել:
Տոկիոյում Օլիմպիադան կկայանա 2020թ-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ Պարաօլիմպիկ խաղերը՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 6-ը: