Լուրեր

Ryanair–ի առաջին թռիչքը դեպի Երևան կարող է հետաձգվել

Ryanair բյուջետային ավիաընկերության առաջին թռիչքն Իտալիայից Հայաստան կարող է հետաձգվել, այս մասին լրագրողներին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախագահ Տաթևիկ Ռեվազյանը։ Ուշացումը կապված է Իտալիայում ավիակարգավարների գործադուլի հետ։

«Նախապես հայտարարվել էր, որ չվերթը կարող է ընդհանրապես չեղարկվել, բայց այն կայանալու է,սպասվում են ուշացումներ», – ասել է Տաթևիկ Ռեվազյանը։ Նա հավելել է որ հանգամանքների չնախատեսված փոփոխությունների դեպքում հավելյալ տեղեկություն կտրամադրվի։

Հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը: Նախատեսված է, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ին, եթե չառաջանան ուշացումներ: Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button