Ավստրալիայում դեռ շարունակվում են հրդեհները։ Անցյալ տարվա աշնանը սկսած հրդեհները զգալի վնաս են հասցրել կոալաների պոպուլյացիային, ինչի պատճառով կոալաները գրեթե անհետացման եզրին են կանգնած։ Կոալաները արագավազ չեն, ի տարբերություն կենգուրուների, այդ իսկ պատճառով նրանց զգալի մասը չի կարողացել փախչել կրակից։ Շատերը վնասվել են և լուրջ բուժօգնության կարիք ունեն։ Միայն երկրի հյուսիսային հատվածում վնասվել է կոալաների շուրջ 30 տոկոսը։
Իշխանությունը դեռ չի գնահատել տուժած կենդանիների ճշգրիտ քանակը, գրում է «Վեդոմոստին»: