Լուրեր

Warner Bros.-ը կնկարահանի «Հարրի Փոթերի» շարունակությունը

Warner Bros. կինոստուդիան հայտարարել է, որ պատրաստոժվում է նկարահանել Հարրի Փոթերի մասին պատմության շարունակությունը: Ֆիլմի գործողությունները կծավալվեն «Հարրի Փոթերի և մահվան պարգևները» մասի իրադարձություններից 20 տարի անց:

Ֆիլմի գլխավոր հերոսները կլինեն Հարրի Փոթերի կրտսեր որդին՝ Ալբուս Սեվերուս Փոթերը, և Վոլան դե Մորտի դուստրը։ Վերջինս կփորձի վերակենդանացնել հորը: Նախորդ ֆիլմերից հայտնի կերպարներ նույնպես կհայտնվեն ֆիլմում։

Հնարավոր է ֆիլմի սցենարը գրի վիպաշարի հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը:

Ցուցադրել ավելի
Back to top button