Երևանի Հանրապետության հրապարակի պատմական շերտը պետք է բացվի, վստահ է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Նա կարծում է, որ դա չափազանց կարևոր է այն պահպանելու, ներկայացնելու, հանրայնացնելու և սերունդներին փոխանցելու տեսանկյունից : Գաղափարը կա, կամքը կա։ Նա նշել է, որ գործ ունենք 1830-ական թվականներից հետո ձևավորված Երևանի քաղաքային հրապարակի հետ: Այստեղ պահպանվել են այդ ժամանակվա շենքերի նկուղային հատվածները։ Այժմ կա հանձնարարական՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից, որպեսզի ձևավորվի աշխատանքային խումբ Հանրապետության հրապարակի պատմական շերտը բացելու համար։ Աշխատանքային խմբում պետք է ընդգրկված լինեն այդ հարցով զբաղվող բոլոր մասնագետները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու մշակութաբաններ:
մեկ րոպեից էլ քիչ