Լուրեր

Հայաստանից ընտրված երիտասարդները կսովորեն Սիլիկոնյան հովտի առաջատար համալսարանում

Կառավարության ֆինանսավորմամբ երիտասարդները Սիլիկոնյան հովտում ուսանելու հնարավորություն կունենան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ցանկացողներն արդեն կարող են դիմել, հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը: Կարող է դիմել 21 տարին լրացած ցանկացած անձ, ով ունի ձեռներեցության որոշակի փորձ,   հիմնել է կազմակերպություն կամ համահիմնադիր է, ունի նոր գաղափար, որն այս ծրագրի օգնությամբ կկարողանան առաջ տանել և իրագործել:Յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում, որը մեծ համբավ ունի:

Երիտասարդ գործընկերների հետ իրենց փորձով կիսվելու են Իլոն Մասկը (Tesla),  Թիմ Վեսթերգրենը (Pandora Media), «AirBnB»-ի առաջնորդները, «YouTube»-ի հիմնադիրները` ներկայացնելով գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը: Նպատակը՝ Հայաստանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն դարձնելն է։ Այդ համատեքստում, ի թիվս այլ ծրագրերի, կարևորվում են կրթական նախաձեռնությունները: Սիլիկոնյան հովտի այս կրթական ծրագիրը, ըստ Արմեն Աբրոյանի, շատ կարևոր է, այն թույլ է տալիս Հայաստանը կապել համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական կենտրոնների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button