Լուրեր

Մայրաքաղաքի փողոցները մշակվել են աղով ու ավազով, աշխատել է ձնամաքրող տեխնիկան

Ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեքենաները սկսել են աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։

ԵԱՍՄ տեխնիկայից բացի, ձնամաքրման աշխատանքներին մասնակցել են նաև ենթակապալառու ընկերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button