Լուրեր

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Հայաստանիհունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականիանդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արածթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ: Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիսի միջազգային մրցաշարին:

Ցուցադրել ավելի
Back to top button