Բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի (1919թ., հունվար 20 Երևան-2006թ., օգոստոս 25) պոեզիային բնորոշ են ազգային նկարագրի շեշտվածությունն ու քաղաքացիական խիզախությունը:
Կապուտիկյանի և´ պոեզիայում, և´ հրապարակախոսական գործերում Հայաստանը հայ ժողովրդի հարատևող գոյության խորհրդանշանն է: Կապուտիկյանի սիրո քնարերգությունը, ծնվելով անձնական տառապանքից, ընդհանրանալով հասել է համամարդկային զգացմունքի մարմնավորման: