Լուրեր

Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին

Libra և Gram և նմանատիպ այլ արժույթների ստեղծումն ու դրանց լայն տարածումը գրավում է ցանցահենների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների մասսայականությունը և դրա հետ մեկտեղ կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ն և Gram-ը 2020-ին նույնպես կլինեն նման իրավիճակում։ Ֆինանսական շուկայի խոշոր խաղացողները այս տարի պետք է ավելի զգուշավոր լինեն, քանի որ կրիպտոակտիվները մտնում են հայտնի APT-խմբավորումների հետաքրքրությունների շրջանակ, ինչպիսին են Wild Neutron-ը և Lazarus-ը։ Ցանցահենները հնարավարությունը բաց չեն թողնի:

2020-ին սպասվում է ակտիվություն Աֆրիկայում և Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում։ Խարդախների հիմնական թիրախը կլինեն ոչ մեծ բանկերը, ինչպես նաև այն ֆինանսական կազմակերպությունները, հատկապես այնպիսինները, որոնք վերջերս են ձեռք բերվել և վերակառուցում են իրենց կիբեռանվտանգության համակարգերը։ Եթե հանցագործներին չի հաջողվում վաճառել կազմակերպության ցանցին հասանելիությունը կամ գրոհից եկամտի ստացման հավանականությունը փոքրանում է, այդ հասանելիությունը փողի վերածելու ամենատրամաբանական  միջոց է դառնում շորթող ծրագրի օգտագործումը։ Բանկերի նման կազմակերպություններն ավելի շուտ փրկագին կվճարեն, քան թույլ կտան արժեքավոր տվյալների կորուստը: Այդ պատճառով փորձագետները համարում են, որ 2020-ին կշարունակի աճել շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհների քանակը։

Ստվերային ֆորումների հետազոտությունների արդյունքներից ենթադրելի է, որ տեղի ունեցած արտահոսքի հետևանքով հաճախ հանդիպող մի քանի բանկային տրոյական ծրագրերի ելքային կոդերը հասանելի են դարձել։

Ներկայումս կան մոտ 10 տարբեր խմբավորումներ, որոնք կանգնած են նմանատիպ գրոհների թիկունքում, և դրանց քանակը կշարունակի աճել։ Ամենավտանգավորը կլինեն էլեկտրոնային առևտրի ծառայությունների մատակարարների վրա գրոհները, քանի որ դրանք կապված են հազարավոր այլ ընկերությունների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button