Լուրեր

Ավստրալիայի հրդեհները ֆոտոշարքում

 Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում: Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալական ամառ: Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից: 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ:

Համարվում է, որ 2019—2020 թվականների հրդեհները դարձել են ամենակործանարարը՝ հրդեհներին հետևելու ամբողջ ժամանակահատվածում: 2019 թվականի դեկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի, երկարատև երաշտի և ապագա հրդեհների հավանականության հետ Հաշվարկների համաձայն՝ գրեթե երեք միլիարդ կենդանի տուժել են շարունակվող հրդեհներից:

Ինչպես 2020 թվականի հունվարի 8-ին հայտնել է Սիդնեյի համալսարանի բնապահպան Քրիս Դիկմանը, հրդեհներից ոչնչացված կենդանիների թիվը գերազանցել է մեկ միլիարդի սահմանը:

Հրդեհների հիմնական պատճառը ռեկորդային ջերմությունն ու երաշտն են, ամպրոպի ժամանակ կայծակի հաճախակի հարվածները, Հնդկական օվկիանոսի դրական դիպոլը, անզգույշ և դիտավորյալ հրկիզումները և այլն: 2019 թվականի սեպտեմբերից 100-ից ավելի հրդեհներից տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի խոշոր տարածքներ, մասնավորապես, Նոր Հարավային Ուելսի հյուսիսային, միջին հյուսիսային ափը, Հանտեր շրջանը, Գովկեսբերի, Վոլոնդիլի քաղաքները, Սիդնեյի ծայրամասերը, Կապույտ լեռները, Իլլավարրա, Հարավային ափերը և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button