Էնցիկլոմեդիա
Ինչպե՞ս հասկանալ, որ էլեկտրոնային նամակը կեղծ է

Համացանցում iPhone եք շահե՞լ կամ կտակ եք ստացել բարեկամներից ո՞ւմ չէիք ճանաչում: Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ այսպես կորցնում են ոչ միայն իրենց հաշիվները սոցիալական ցանցերում, այլև գումար և երբեմն վտանգում իրենց հեղինակությունը:
Անձնական տվյալներին հասանելիությունը հիմնականում հնարավոր է դառնում ֆիշինգի պատճառով: Ֆիշինգն առցանց խաբեություն է, որի միջոցով շահագրգիռ անձինք հասանելիություն են ստանում օգտատիրոջ բանկային հաշվեհամարի, սոցիալական ցաների և էլեկտրոնային փոստի գաղտնաբառերին: