Լուրեր

Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացն օրենսդրությամբ կարգավորված չէ

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ բակային տարածքներում արգելափակոց տեղադրելու ծառայությունը հասնում է մինչև 500 հազար դրամի: Եթե բնակիչները 30-40 հեռակառավարման վահանակ են ուզում, հնարավոր է դրա հատը 3000 դրամով գնել, իսկ եթե մեկ կամ երկու հատի կարիք կա, ապա դրանց գները սկսվում են 6000 դրամից և հասնում են մինչև 15 հազար դրամի:

«Ես բնակարան եմ գնել, ուզում եմ մտնել բակ, պուլտ չունեմ: Դիմում եմ` պուլտ տան, ասում են՝ 2-3 ամիս սպասի, չունենք: Այսինքն՝ ես իմ քաղաքում ունեմ ազատ տեղաշարժի սահմա­նափակում: Սա Սահմանադրության խախտում է»,-դժգոհել է բնակիչներից մեկը՝ նշելով որ «պուլտը» վաճառում են առանց ՀԴՄ կտրոնի:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից փորձել է ճշտել՝ արդյո՞ք այս գործընթացը վերահսկվում է: «Պարզվեց՝ արգելափակոցների մասով իրավահա­րաբերություններն օրենսդրությամբ կարգավորված չեն: Ուղղորդեցին Կենտրոն վարչական շրջան, որտեղից պարզաբանեցին, որ արգելափակոցների տեղադրումը վերահսկվում է վարչական շրջանի աշխատակազմի կողմից, օրինական է»,-գրում է թերթը։

Ցուցադրել ավելի
Back to top button