Լուրեր

Հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի

Հունվարի 27-ը ոչ աշխատանքային օր կլինի: Որոշումը կայացվել է Կառավարության նիստում: Փոխարենն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ փետրվարի 1-ը:

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, որը ևս ոչ աշխատանքային է:

Աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը պայմանավորված է տոների առթիվ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, Բանակի օրվա միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ դեկտեմբերի 5-ից նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն՝ Հայոց Ազգային բանակի ստեղծման:

Ցուցադրել ավելի
Back to top button