Աջափնյակում համայնքում ապամոնտաժվում են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակները։ Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքի էջից։
«Մեկնարկել են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- ասված է ապամոնտաժման վերաբերյալ տեսանյութին կից հրապարակման մեջ։ «Ամեն ինչ դեռ առջեւում է»,- նշված է գրառման մեջ։