Լաս Վեգասում կայացած CES 2020-ին հարավկորեական Samsung-ը այցելուներին զարմացրել է իր նոր սարքով՝ գնդակ ռոբոտ, որը կօգնի ղեկավարել խելացի տունը։ Իր նորույթը Samsung-ը կոչել է Ballie։ Օգնականը կարող է հարաբերվել շրջակա միջավայրի հետ և ենթարկվել տիրոջը։
Samsung Ballie- ն ունի մի շարք գործառույթներ, օրինակ՝ մուլտիմեդիա նվագարկչի ֆունկցիա, խորհրդատվության, զարթուցիչի, և չզարմանաք, նույնիսկ կարող է խաղալիք լինել՝ տնային կենդանիների համար ։
Սակայն, ըստ հեղինակների, նրա գլխավոր առանձնահատկությունը զարգացած արհեստական բանականությունն է, որը թույլ է տալիս խելացի տունը ղեկավարել ամբողջությամբ։
Ռոբոտին կարելի է հրահանգներ ուղղել հավելվածի կամ ձայնի միջոցով։ Բացի այդ, այնքան խելացի է, որ կարողանում է շատ արագ վարժվել տիրոջ առօրյա սովորություններին ու իր գործունեությունը հարմարեցնել դրանց։
Ռոբոտն ունի կողային տեսախցիկ , ինչը թույլ է տալիս հետևել տան անցուդարձին և որևէ անհարթության դեպքում միանգամից տեղյակ է պահում տիրոջը։
Հեղինակները նշում են, որ սա լավ առաջարկ է նրանց համար, ովքեր ունեն երեխաներ։ Ռոբոտին կարել է «ուղարկել» երեխայի սենյակ՝ ստուգելու։ Բավական է այն մուտք գործի տարածք և էկրանին կերևա այդ մանկական սենյակի ողջ անցուդարձը։
Ռոբոտն, իհարկե անձնական տեղեկատվություն է կրում՝ օգտատիրոջ ձայնը, տեսանկարահանումը և այլն։ Այս դեպքում ի հայտ է գալիս տվյալների պահպանման հարցը։ Հեղինակները վստահեցնում են՝ անհանգստանալու առիթ չկա, քանի որ իրենց համար դա առաջնային խնդիր է եղել։ Բացի այդ, սարքը պաշտպանված է հեռահար հարձակումից։
Ի դեպ, օգտատերն իր տարածքում կարող է միաժամանակ մի քանի Ballie- ունենալ։ Դրանք կարող են առանձին գործառույթներ կատարել՝ չխանգարելով միմյանց։
Սարքը դեռ չի վաճառվում։ Վաճառքի մեկնարկի և գնի մասին Սամսունգը պաշտոնական հայտարարություն չի տարածել։
CareClever Cutii՝ ընկեր-ռոբոտ տարեցների համար
Միայնակությունը լուրջ խնդիր է դառնում տարեցների շրջանում։ Գիտնականները հետզոտություն են անցկացրել ու պարզել, որ մենակ ապրող տարեցներն օտարների հետ, ամսվա մեջ, զրուցում են ընդամենը 5 անգամ։ Հաշվի առնելով հետազոտության արդյունքները CareClever ընկերությունն անցյալ շաբաթ ներկայացրել է տարեցների բարեկամ ռոբոտին, որի անունը Cutii է։
Ընկերության հիմնադիր Անտուան Բատայը նշում է, որ տարեցների միայնակությունը լուրջ խնդիր է զարգացող հասարակությունների համար․ մենք ցանկանում ենք դա վերացնել, և այդ պատճառով էլ ստեղծել ենք այս ռոբոտը, ասում է նա։
2015-ին հիմնադրված ընկերությունն ունի մասնաճյուղեր Միացյալ նահանգներում և Ֆրանսիայում, իսկ IRCEM ապահովագրական մեծ ընկերությունը ստարտափի հիմնական ֆինանսավորողն է։
Շուրջ 3 տարի ձգվող աշխատաքներից հետո ընկերությունը ներկայացրել է Cutii-ին։Այն շարժական ռոբոտ է, որի աշխատանքի հիմքում արհեստական բանականությունն է։ Սա տարեցների նախասիրությունն ուսումնասիրելու համար է։ Անձնական տվյալների պաշտպանվածությունն այստեղ բարձր մակարդակի վրա է և աշխատանքի մեջ, այլ ընկերությւոնների ստեղծած ձայնային օգնականների կիրառության անհրաժեշտություն չկա։
Cutii-ն բազմաֆունկցիոնալ ռոբոտ է՝ կարող է ընկերակցել յոգայի պարապունքների, էքսկուրսիաների ժամանակ։ Ի դեպ՝ այս ամենն առանց տանից դուրս գալու։ Իսկ նրանք, ովքեր զբաղվում են տարեցների խնամքով, հատուկ մոբայլ հավելվածի միջոցով կարող են մշտապես կապի մեջ լինել ռոբոտի հետ և տեղեկություններ ստանալ տարեցների մասին։ Ձայնային հրահանգների ռեժիմը նույնպես հասանելի է օգտատերերի համար։
CareClever-ը վստահեցնում է, որ Cutii-ն ի վիճակի է նույնիսկ տան պաշտպանության հարցում օգնել՝ անհրաժեշտության դեպքում, այն կարող է արագ զանգահարել ոստիկանություն, հիվանդանոց և փրկարար ծառայություն։
Ռոբոտը հասանելի է միայն ամսական բաժանորդագրության միջոցով։ Քյութին ձեռք բերելու համար օգտատերը պետք է ամեն ամիս վճարի մոտ € 90 կամ $ 100։
iRobot Root
Մարդկանց կրթելու կարողություններով օժտված ռոբոտը նախատեսված է բոլորի համար։ Օրինակ՝ երեխաները կարող են իրենց կոդավորել Root-ը, այնպես, որ ռոբոտը սքանավորի նկարները, երաժշտություն նվագարկի և այլն։ Հընթացս, ռոբոտը կարող է նաև երեխաներին ռոբոտաշինության վերաբերյալ տարրական գիտելիքներ հաղորդել։ Կոդավորման գործընթացը հեշտացել է Root Coding հավելվածի օգնությամբ, որը հասանելի է այօէս օպերացիոն համակարգի համար”
Ռոբոտն ու հավելվածը միասին, մի ամբողջ կրթական հարթակ են երեխաների համար, իսկ ռոբոտաշինության և կոդավորման բնագավառում գիտելիք ունեցողներին ավելի մեծ բովանդակություն է առաջարկվում՝ վճարովի բաժանորդագրության միջոցով։
Ափսոս, որ ռոբոտը վաճառվում է միայն ԱՄՆ տարածքում՝ գինը՝ $199,99.