Ռեժիսոր Չարլի Չապլինի համր, լիամետրաժ ֆիլմը հանդիաստեսի դատին է հանձնվել 1931 թվականին, հունվարի 30-ին՝ ԱՄՆ-ում:
Ֆիլմը կատակերգություն, մելոդրամա ժանրից է և Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է:
Ֆիլմում Չապլինի հանդես է եկել ոչ միայն որպես ռեժիսոր, այլ նաև պրոդյուսեր, սցենարիստ և դերասան: Բացի նրանից ֆիլմի սցենարի վրա աշխատել են Հարի Քլիվը, Հարի Քրոկերը: Դերերում են՝ Վիրջինիա Չերիլը, Հերի Մայերսը:
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1927 թվականին և տևել են շուրջ 3 տարի: Իր ֆիլմի ստեղծման մասին Չապլինը գրել է հետևյալը.
«Ֆիլմի սյուժեն վերցրել եմ կրկեսի մի ծաղրածուի պատմությունից: Նա կորցրել էր տեսողությունը դժբախտ պատահարից: Ծաղրածուն մի աղջիկ ուներ, շատ թույլ ու նյարդային էր: Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ, բժիշկը զգուշացրել էր ծաղրածուին, որ նա պետք է թաքցնի իր կուրությունը աղջկանից, այնքան, մինչև աղջիկը ապաքինվի և կարողանա դիմանալ այս հարվածին: Տանը ծաղրածուն քայլում էր սայթաքելով, դիպչելով կահույքին, իսկ աղջիկը նայում ու ծիծաղում էր: Սակայն այս ամենը չափազանց սենտիմենտալ էր: «Մեծ քաղաքի լույսերում» ծաղրածուի կերպարը՝ ծաղիկներ վաճառող աղջիկն է»:
«Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը բոլոր ժամանակների լավագույն 10 ֆիլմերի ցանկում է: