Երևանի Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:
Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» ավտոմեքենան»: