11 միլիոնանող բնակչություն ունեցող չինական Ուհան քաղաքը՝ կորոնավիրուսի էպիկենտրոնը դատարկ է: Չինաստանի իշխանությունները փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը՝ արգելել են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը՝ այդ թվում՝ ինքնաթիռների, գնացքների:
Արգելափակված է նաև քաղաքին կապվող միջպետական ճանապարհները: Ուհանում մոտ 362 մարդ է մահացել վիրուսից, իսկ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 17.300-ի: