Հայկական տառարվեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է:
Այն ներկայացված է տարբեր մշակութային դրսևորումների`մանրանկարչության, գրչագրության, ասեղնագործության և գորգագործության, խաչքարագործության և փայտարվեստի միջոցով:
Հոլովակը պատրաստվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար.
«Հայկական տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ 451 թվականին: Հենց այդ ժամանակից էլ սկսած դրանք մեր անբաժանելի մասն են կազմում ու դարձել են պատմություն, գիտություն, աղոթք, հաշվարկման մեխանիզմ: Դրանք ներառված են մեր Սուրբ գրությունների, արձանների, գրչագրության ու գորգագործության մեջ: Մաշտոցի հեղինակած տառերը օգնել են գրել ազգային ժառանգություն հանդիսացող ձեռագրերը»,- ասված է ֆիլմում: