Լուրեր
Արարատում ավելանում է ջեռուցման համակարգ ունեցող դպրոցների թիվը

ՀՀ Արարատի մարզպետարանը աշխատանքներ է իրականացնում մարզի հանրակրթական դպրոցները ջեռուցման լոկալ համակարգով ապահովելու ուղղությամբ:
Արարատի մարզպետարանի կայքէջը տեղեկացնում է, որ Արարատ քաղաքի 549 աշակերտ ունեցող թիվ 5 միջնակարգ դպրոցում նույնպես անցկացվում է լոկալ ջեռուցման համակարգ: Այն իրականացվում է Արարատի մարզպետի աջակցությամբ և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ֆինանսավորմամբ:
Արարատի մարզում կա 112 դպրոց: Դպրոցներից 87-ը տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգերով, իսկ 25 դպրոցներում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով: