9-11

Ինչո՞ւ է վարորդների տուգանման բալային համակարգը լավ լուծում

Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրումը պայմանավորված է 7 օրենսդրական ակտերի ընդունմամբ: Փոփոխություններ են արվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների  մասին օրենքում և այլն: 

Բալային համակարգի ներդրումը մեծ աղմուկ է բարձրացրել՝ շատերը գոհ են, շատերը՝ դժգոհ:

ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն Հ/կ-ի հիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նշում է, որ դշգոհողները հիմնականում այն վարորդներն են, ովքեր սիրում են խախտումներ անել: Փորձագետը նաև նշում է, որ սաստկացել են հիմնականում այն խախտումների համար նախատեսված պատժամիջոցները (տույժ, տուգանքի չափ, հանվող բալերի քանակ), որոնք կանխամտածված են տեղի ունենում: Դրանք են՝ առանց ամրագոտի երթևեկելը, մեքենա վարելու ժամանակ հեռախոսով խոսելը, արագություն գերազանցելը և այլն: Նման տույժ, տուգանքները ընդամենը 28-ն են: Մնացած դեպքերում սահմանվել է ավելի քիչ տուգանքի չափ:

Նման պատժամիջոցների փորձ փոքր ինչ տարբերությամբ կիրառվել է նաև եվրապական շատ երկրներում: Օրինակ՝ Ֆրանսիայում ներդրվելուց մեկ տարի անց, եթևեկության մեջ մարդկանց մահացության թիվը նվազել է շուրջ 60 տոկոսով:

Ցուցադրել ավելի
Back to top button